երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին։
 
«Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։
 
«Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։
 
Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին։
 
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց խաղերով, քվեսթներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրին անմոռանալի ու տպավորիչ։
 

  • Կիսվել: