կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Ժամը 16․00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում. ՆԳՆ

Ժամը 16․00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում. ՆԳՆ

Տեղեկատվություն․ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 16․00-ի դրությամբ).

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 44 դիմում։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն:

  • Կիսվել: