երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցելը, հայտնել է այդ երկրի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

Նշվում է, որ  4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա, իսկ երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,13 կմ խորության վրա։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: