Նրանք ոչինչ չեն ուզում, բացի ագրեսիայից. Սաուդյան Արաբիան՝ Իսրայելին
Թել Ավիվը պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը: Այս մասին Ամմանում արաբական երկրների արտակարգ նախարարական հանդիպման շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը։
«Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է. Իսրայելի կողմից այս պատվիրակության այցելությունը թույլ չտալը ոչ այլ ինչ է, քան նրանց արմատական դիրքորոշման հաստատումը և խաղաղ կարգավորման ցանկացած փորձի մերժումը։ Ակնհայտ է, որ նրանք ոչինչ չեն ուզում, բացի ագրեսիայից»,-նշել է նա:
Նախարարը նշել է Պաղեստինի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը և կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Պաղեստին պետությունը՝ այս քայլը անվանելով խաղաղության հասնելու կարևոր պայման։