երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Հրաժարական է տվել Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը

Հրաժարական է տվել Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Միխայիլ Դրապատին հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ստորաբաժանման վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 12 զինծառայող։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում:

Դրապատին, մասնավորապես, նշել է. «Ես որոշել եմ զեկույց ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից իմ հրաժարականի վերաբերյալ։ Սա գիտակցված քայլ է, որը թելադրված է ողբերգության համար իմ անձնական պատասխանատվության զգացումով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներից մեկի տեղակայման վայրում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 12 զինծառայող, վիրավորվել՝ ավելի քան 60-ը:

  • Կիսվել: