երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Տրանսպորտային համակարգում Telcell համակարգով վճարումները դեռևս շատ փոքր տոկոս են կազմում. Տիգրան Ավինյան

Տրանսպորտային համակարգում Telcell համակարգով վճարումները դեռևս շատ փոքր տոկոս են կազմում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց որոշակի տարանջատում անել ուղևորափոխադրումների՝ ժետոնով և նոր միասնական տոմսային համակարգից օգտվածների մասին տեղեկություն տրամադրելիս։

Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում  575․464 ուղևորից Telcell -ով է վճարել 74․882 ուղևոր։

Տիգրան Ավինյանն ասաց, որ նույն վիճակագրությունը վարվի «Երևանի ավտոբուս»-ի և տրոլեյբուսների համար։

«Երևանի ավտոբուս»-ից էլ հայտնեցին, որ ընդհանուր 3 մլն 533.679 ուղևորից Telcell -ով 75.122 վճարում է կատարվել։

Տիգրան Ավինյանն արձանագրեց՝ տրանսպորտային համակարգում Telcell համակարգով վճարումները դեռևս շատ փոքր տոկոս են կազմում:

  • Կիսվել: