Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները:
Նշենք, որ նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: