շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տղամարդը բռնվեց գողության պահին․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Տղամարդը բռնվեց գողության պահին․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի տարածքից գողություն են անում։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հանցագործությունը կատարելու պահին բռնեցին և բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։ Ոստիկանությունում պարզվեց, որ տղամարդը կատարել էր 8 նմանատիպ գողություններ ևս։

Հարուցվել է քրեական գործ։ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: