Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ոստիկանության Արտաշատի հաշվառման քննական բաժին. կան ձերբակալվածներ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժին, կան ձերբակալվածներ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակցին։
Իսկ ինչն է պատճառը։
Ինչպես հայտնի դարձավ ArmLur.am-ին, վերջինս վարորդական վկայականում կարգեր ավելացնելու դիմաց կաշառք է ստացել։ Բացի կաշառք ստացած պաշտոնյայից, կան նաև այլ ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
Մանրամասները՝ տեսանյութում.