ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տեղադրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամրջի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար

Տեղադրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամրջի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել, հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
 
Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
 

  • Կիսվել: