ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տավուշի մարզպետի գլխավորությամբ քննարկվել է 2022-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետի գլխավորությամբ քննարկվել է 2022-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ծրագրերի տնտեսական պատասխանատուները։

Խորհրդակցությանը նախ քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, այնուհետև անդրադարձ է եղել 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի կազմման աշխատանքներին։

Մարզպետը անդրադարձել է ներկայացված ծրագրերին, առաջարկել խստագույնս հետևել դրանց ժամկետների պահպանմանը և ներկայացվող ծրագրերի որակին։

  • Կիսվել: