երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
 Շիրակի մարզում 6-ամյա աղջնակը մահացած վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան Ավստիական հիվանդանոց»

Շիրակի մարզում 6-ամյա աղջնակը մահացած վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան Ավստիական հիվանդանոց»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

  • Կիսվել: