երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բայրամովը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը

Բայրամովը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ Զայանիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանի և Բահրեյնի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմի տարածածխ հայտարարության մեջ ասված է. ՛՛Մյուս կողմին մանրամասն տեղեկացվել է հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ՛՛ազատագրված՛՛ տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, առկա խոչընդոտների, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջների՛՛ մասին՛՛ (չակերտները-խմբ.):

 

  • Կիսվել: