երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ֆրանսիացի երիտասարդը ոտքով հաղթահարել է Փարիզից մինչև Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը

Ֆրանսիացի երիտասարդը ոտքով հաղթահարել է Փարիզից մինչև Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը

25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչեւ Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը՝ 8 ամսում անցելով 6500 կմ: Ուշագրավն այն է, որ նա այս ընթացքում որևէ տրանսպորտից չի օգտվել:

Երիտասարդի այս յուրօրինակ ճամփորդությանն անդրադարձել է ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. ՛՛Նկարի երիտասարդը 25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին է։ Մայիսի 10-ին նա ավարտին հասցրեց 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մեկնարկած իր ճամփորդությունը.

միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչեւ Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը,

8 ամսում անցել է 6500 կմ,

չի օգտագործել որեւէ սարքավորում, որևէ տրանսպորտից չի օգտվել,

հաղթահարել է մի շարք երկրներում բազում մարտահրավերներ։

Երիտասարդին հանդիպել էի Երևան—Գորիս ճանապարհի 140—րդ հատվածում, խոստացել էր վերադարձին հանդիպել:

Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիս քաղաքի գեղեցկությամբ՛՛:

  • Կիսվել: