երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շիրակի մարզպետը հետևել է Բերդաշենի մոդուլային դպրոցի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետը հետևել է Բերդաշենի մոդուլային դպրոցի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար Կառավարությունն օրերս գումար է հատկացրել, կկառուցվի մոդուլային դպրոց։
 
Այսօր շինաշխատանքների ընթացքին է հետևել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը խոսել է շինարարի և համայնքի ղեկավարության հետ, կարևորել աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։
 
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքները:
 

  • Կիսվել: