շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 ավտոմեքենա.

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 ավտոմեքենա.

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Դավիթաշենի վարչական տարածքում բախվել է 4 տրանսպորտային միջոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները. եղանակն անձրևային էր, վարորդներից մեկի մոտ դող էր առաջացել ու այդ պահին նրան մի քաղաքացի մոտեցավ, առաջարկեց իր օգնությունը ու իր ավտոմեքենայի միջից բաճկոն տվեց կարճաթև վերնաշապիկով վարորդին, որպեսզի քաղաքացին պաշտպանվի անձրևից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներին օգնության ձեռք մեկնած այդ քաղաքացին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Էջմիածնի դատավոր Սերժ Ռուշանյանն է։

  • Կիսվել: