հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Նոր մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած առեղծվածային ու ողբերգական դեպքից․ պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը

Նոր մանրամասներ՝ այսօր Երևանում տեղի ունեցած առեղծվածային ու ողբերգական դեպքից․ պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոսյանի  գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Ռոբերտ Թունյանի, բաժնի պետ տեղակալ Հրանտ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ պարզել են այսօր, Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, վերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և նա իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա: 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադեոսյանը: 

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնի պետը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, և վաշտի հհրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են մոտոպարեկներ Վարդան Միրզոյանը, Ռազմիկ Լալայանն ու ավագ պարեկ Գրիշա Պողոսյանը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:  

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք՝ պարզվում է: 
 
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի, բաժնի պետի տեղակալ Հրանտ Պետրոսյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 

  • Կիսվել: