կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սևքար գյուղի դպրոցը 140 տարեկան է

Սևքար գյուղի դպրոցը 140 տարեկան է

Փետրվարի 11-ին Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 140-ամյակը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, դպրոցի նախկին եւ ներկա սաները, ուսուցիչներ, այլ հյուրեր, հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց դպրոցի ստեղծման եւ զարգացման պատմությունը, որից հետո աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով։

Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին հիմնադրված ծխական դպրոցը, որի հիմնադիրն է եղել սևքարեցի Պետրոս Վարշամյանը: Դպրոցն ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ, 1 լամպ, 1 թիթեղյա վառարան և 51 աշակերտ: Այն մի քանի անգամ փակվել-վերաբացվել է` 1886 և 1890 թվականներին: 1903 թ., Կովկասի փոխարքա Գոլիցինի հայահալած քաղաքականության պատճառով դպրոցը նորից փակվել է, իսկ 1906 թ. սևքարեցիների համառ պայքարի գնով նորից վերաբացվել: 1982 թ. Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը բոլորեց իր գոյության 100-ամյակը, որի առթիվ որպես նվեր ստացավ 640 աշակերտների համար նախատեսված ժամանակակից հարմարություններով նոր շենք:

  • Կիսվել: