չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է, բայց միայն նախօրոք գրանցված առաջնակի բուժառուների համար

Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է, բայց միայն նախօրոք գրանցված առաջնակի բուժառուների համար

Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը` համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարություն հետ, վերսկսում է տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը:

Հանրապետական Վերականգնողական Կենտրոնից InfoPort.am-ին հայտնում են, որ ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել ՄԻԱՅՆ նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները:

«Հայցում ենք մեր բոլոր մնացած բուժառուների ներողամտությունը և խնդրում ենք կանխավ գրանցվել 2022 թվականի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: