երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Էդմոն Մարուքյանը հանդիպումների շարք է սկսել. «Ժողովուրդ»

Էդմոն Մարուքյանը հանդիպումների շարք է սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էդմոն Մարուքյանը՝ որպես վարչապետի թեկնածու, արդեն հանդիպումներ է սկսել քաղաքական ուժերի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանը, ում թեկնածությունն առաջադրել են ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, արդեն սկսել է հանդիպումների շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի և գործիչների հետ։

Մարուքյանը քննարկում է հնարավոր համագործակցությունը՝ նպատակ ունենալով ստանալ աջակցություն իմպիչմենտի վերաբերյալ:

Քննարկումների առանցքում իմպիչմենտի օրակարգն է և անցումային կառավարման ձևավորման հնարավորությունները։

Թե ինչ արդյունք կտան այս բանակցությունները, դեռ վաղ է ասել, սակայն Մարուքյանի ակտիվությունը վկայում է՝ ընդդիմադիր դաշտում նոր վերաձևումների փուլ է մեկնարկում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: