չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը. Ամրամ Մակինյան

Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը. Ամրամ Մակինյան

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու եմ Անպայման!!!

Ինչպես խոստացել եմ, Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ այս գործը բացահայտելու եմ մինչև վերջ և բոլոր մեղավորները պատժվելու են»,- գրել է Մակինյանը:

Oրեր առաջ Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն վերաբերող քրեական գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրել է նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: Նա նաև հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի նկատմամբ:

  • Կիսվել: