երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փարաքարի ճանապարհին երիտասարդը մահացել է հոսանքահարումից

Փարաքարի ճանապարհին երիտասարդը մահացել է հոսանքահարումից

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից  ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային  19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է: Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլիներ մոտ 30 տարեկան:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: