ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Պապոյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Պապոյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

Ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել կաթի և կաթնամթերքի արտադրության գործընթացին, առկա հզորություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին։

 

«Դուստր Մարիաննա» ընկերությունն օգտվել է նաև ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից, որի շրջանակում ձեռք է բերվել ուլտրա և նանո ֆիլտրացնող սարքավորում։ Ներկայումս ընկերությունն ունի օրական շուրջ 250 տոննա կաթի մթերման հզորություն։

Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, ԱՄՆ, Բահրեյն, Ղազախստան և Վրաստան։ Նախարարը եղել է նաև ընկերությունում կառուցվող մեքենաշինական գործարանում, որտեղ կարտադրվեն վերամշակման ժամանակակից սարքավորումներ։ Ընթացքի մեջ է նաև կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրության համար նախատեսված արտադրամասի կառուցումը։

  • Կիսվել: