ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Եվրատեսիլ 2025». Հայաստանը եզրափակչում է

«Եվրատեսիլ 2025». Հայաստանը եզրափակչում է

Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

Մրցույթի 37 մասնակիցներից 16-ը մրցում են եզրափակչի մնացած 10 տեղերի համար։ Եզրափակիչ անցան Լիտվան, Իսրայելը, Հայաստանը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալտան և Հունաստանը։

Հայաստանը մրցույթում ներկայացնող Պարգն իր «Survivor» երգով ելույթ է ունեցել 5-րդ համարի ներքո։

Առաջին կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիր են ստացել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան, Ուկրաինան:

Վեց երկիր միանգամից անցնում է եզրափակիչ՝ մրցույթի կազմակերպիչ Շվեյցարիան և «Մեծ հնգյակը», որոնք ամենաշատն են վճարում մրցույթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։

Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին՝ շաբաթ օրը։

  • Կիսվել: