երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոստիկանության 6-րդ վարչությունը քննում է Քոչարյանի շտաբներում միլիարդավոր դրամների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունը

Ոստիկանության 6-րդ վարչությունը քննում է Քոչարյանի շտաբներում միլիարդավոր դրամների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունը

Ոստիկանության 6-րդ վարչությունը քննում է Քոչարյանի շտաբներում միլիարդավոր դրամների ապօրինի շրջանառության մասին տեղեկությունը:

«Առաջին լրատվական»-ը մասնավորապես գրել էր. «Քոչարյանի գլխավորած դաշինքը հայտարարագրել է 309 միլիոն դրամի մուտք, որից իբրև թե ծախսվել է ընդամենը 245 միլիոնը։ Իրականում միայն շտաբներին տրված գումարները, որոնք իբրև ծախսվել են աշխատավարձերի վրա, հասնում են 6 միլիարդի։ Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ֆոնդի գումարները մոտ 20 անգամ, 2000%-ով, գերազանցել են օրենքով նախատեսված շեմը։

Միայն մամուլի հրապարակումների համաձայն՝ «Հայաստան» դաշինքի յուրաքանչյուր շտաբ ստացել է 6 հազար դոլար, այն էլ՝ արտարժույթով, ինչը օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է խստագույն պատիժներ միայն արժութային ապօրինի շրջանառության համար»։

  • Կիսվել: