Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի աղաղակող խախտումներ են. Աբբաս Արաղչի
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի մասին պայմանագրի աղաղակող խախտումներ են։
Այս մասին ԲՐԻԿՍ գագաթնաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, որոնք դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա հարձակման համար։