երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ներքնակներ արտադրող «Ալֆա Ռենեսանս» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 1 մլր դրամի ներցրում

Ներքնակներ արտադրող «Ալֆա Ռենեսանս» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 1 մլր դրամի ներցրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներքնակների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ մինչև 105 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102․6 մլն դրամ:

  • Կիսվել: