կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի

«IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում կներկայացնի երկու վառ համաշխարհային սաունդթրեքերի շոուներ՝ Cinema Medley «Interstellar» եւ Cinema Medley «Oppenheimer»:

Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Cinema Medley համաշխարհային սաունդթրեքերի շոուն անհավանական ընկղմում է կինոյի աշխարհ՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն Imperial Orchestra-ի՝ ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ, եւ յուրահատուկ տեսաշարի ուղեկցությամբ:

«Imperial Orchestra»-ի նվացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley-ի մի քանի ծրագրերում: Երևանյան հյուրախաղերի նախօրեին ներկայացնում ենք հարցազրույց նվագախմբի տնօրեն Գուլիա Ռախմատուլինայի հետ։

- Իհարկե, դուք գիտեք, որ Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատան առանձնանում է իր մեծ ծավալով․ սիմֆոնիկ նվագախմբի եռակի կազմ՝ երկու դաշնամուրներով եւ հարվածային գործիքների ընդլայնված կազմով, մեծ խառը երգչախումբ՝ և՛ տղաների երգչախումբ, և՛ մենակատարներ, և՛ նույնիսկ, պարողներ: Բացի երաժիշտների թվից, ինչո՞վ է էականորեն տարբերվում «Imperial Orchestra»-ն և հնարավո՞ր է այն լսողությամբ ճանաչել։

- Մեր նվագախմբի և մյուս նվագախմբերի միջև կան մի քանի հիմնական տարբերություններ: Ժամանակակից սաունդթրեքեր նվագելու համար մեկ սիմֆոնիկ նվագախումբը բավարար չէ. յուրաքանչյուր ֆիլմում օգտագործվում են յուրահատուկ գործիքներ, որոնք երբեմն ստեղծում են կոմպոզիտորները՝ փնտրելով օրիգինալ ձայն։ Մեր զինանոցում, բացի դասական երաժշտական գործիքներից, ունենք ժողովրդական գործիքների մեծ հավաքածու՝ դուդուկ, վիսլ, բոդրում, ցիմբալներ, ընդլայնված հարվածային խումբ և սինթետիկ հնչողություն։ Յուրաքանչյուր հնչյուն ստեղծվել է մեր ինժեներների կողմից, որոնք այն տեղավորել են սիմֆոնիկ սաունդթրեքերի նախագծի մեջ՝ դրանով իսկ թույլ տալով մոտենալ բնօրինակի յուրահատուկ ձայնին:

- Հասկանալի է, որ այդքան մեծ թիմ կառավարելը հեշտ չէ, ո՞րն է համակարգված աշխատանքի ու հսկայական թիմի կառավարման գաղտնիքը։

- Մեր թիմի բոլոր երաժիշտներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են և նվագում են Ռուսաստանի լավագույն նվագախմբերում՝ Մարիինյան թատրոնում, Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր անսամբլում։ Նման արտիստներին մեկ բեմում համախմբելու հնարավորությունը մեզ թույլ է տալիս սաունդթրեքեր կատարել բարձր մակարդակով: Իսկ իրենք՝ երաժիշտները, ուրախ են, որ գալիս են մեր ելույթներին։ Հետևաբար, նման խմբի ղեկավարման միակ դժվարությունը լոգիստիկայի եւ փորձի գործընթացի ներդաշնակ կազմակերպումն է։

- Կասկածից վեր է, որ ճանաչելի ու սիրված երաժշտությունն առանձնահատուկ հաճույք է պատճառում ունկնդրին։ Ի՞նչն է ավելի տարածված՝ երբ ֆի՞լմն է հաջողության հասնում սաունդթրեքի միջոցով, թե՞ երբ կոմպոզիցիան է ճանաչված դառնում ֆիլմի հաջողության շնորհիվ:

- Իմ կարծիքով երկու գործոններն էլ շատ կարևոր են։ Առանց հաջող ֆիլմի սաունդթրեքը հայտնի չի լինի, բայց հենց մեղեդին է, որ կարող է ցանկացած ֆիլմին հետաքրքրության նոր ալիք հաղորդել։ Օրինակ, «Դունա» ֆիլմի երկրորդ մասը, մեծապես նոր հանդիսատես գրավեց Հանս Ցիմմերի սաունդթրեքի շնորհիվ: Ի դեպ, նրան կարող եք լսել մեր շոուի ժամանակ։

- Չնայած ծրագրի բազմազանությանը, այնտեղ հիմնականում գերակշռում են արտասահմանյան ֆիլմերը։ Սակայն դեռ կա սերունդ, որը մեծացել է խորհրդային ֆիլմերի կինոերաժշտության վրա, որը ոչնչով չի զիջում արեւմտաեվրոպական ու ամերիկյան երաժշտությանը։ Կա՞ն նախագծեր, որոնք ամբողջությամբ նվիրված են խորհրդային կինոերաժշտությանը, թե՞ այն ավելի քիչ պահանջված եք համարում։

- Մեր ծրագրում մենք ներառում ենք խորհրդային կինոյի մի քանի թրեքեր։ Առայժմ չենք մտածել նման նվագացանկով շոու ստեղծելու մասին, բայց, թերեւս, ամեն ինչ առջևում է։ - Ինչպե՞ս է տեղի ունենում ֆիլմերի «քասթինգը», ո՞րն է ընտրության հիմնական պայմանը, եւ կարո՞ղ է նոր, բայց դեռևս քիչ հայտնի ֆիլմի երաժշտությունը մտնել ձեր նվագացանկ։

- Մենք միշտ ձգտում ենք լինել առաջին ալիքի վրա և հետևել կինոաշխարհի ամենավերջին նորություններին, հետևաբար, կատարում ենք սաունդթրեքեր, որոնք կարելի է լսել ոչ միայն մեր շոուներում, այլեւ կինոթատրոններում: Օրինակ՝ կինոթատրոնում ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մենք ուղիղ եթերում կատարեցինք «Օփենհայմեր» ֆիլմի սաունդթրեքը։ Այսպիսով, մենք դարձանք աշխարհում առաջին նվագախումբը, որը նվագեց «Օպենհայմեր»: Սաունդթրեք ընտրելիս հիմնվում ենք հանդիսատեսի կարծիքի, երաժշտական նյութի և որակի վրա։

- Նվագախմբի ներկայացրած սաունդթրեքերը տարբերվու՞մ են ֆիլմերում հնչած բնօրինակից, թե՞ դրանք, այսպես ասած, «քավըր» տարբերակներ են։

- Իհարկե տարբերվում են: Մեր կատարած յուրաքանչյուր սաունդթրեք Մեդլի ժանրի սիմֆոնիկ ֆանտազիա է, որը ներառում է ֆիլմի բոլոր առանցքային թեմաները։ Յուրաքանչյուր թրեքում աշխատում է կոմպոզիտորների մի ամբողջ կազմ՝ ստեղծելով յուրահատուկ պարտիտուր։

- Խնդրում եմ պատմեք հրավիրված երաժիշտ-կատարողների մասին, որոնք երբեմն անսպասելի գործիքներով են հանդես գալիս, ինչպիսին, օրինակ, դուդուկն է։ Պատահու՞մ է, որ ազգային գործիքը հատուկ ընդգրկում եք կոնկրետ երկրի համար:

- Մենք, իսկապես, սիրում ենք համագործակցել տարբեր արտիստների հետ և, իհարկե, փնտրում ենք յուրահատուկ տեմբրեր: Այսպիսով, Վիտալի Պողոսյանի կատարմամբ դուդուկի հնչյունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ փոխանցելով սրտի խորքից եկող հույզերն ու ապրումները։ Իհարկե, հենց Երևանում է, որ դա առանձնահատուկ արձագանք է առաջացնում հանդիսատեսի սրտերում։

- Ի՞նչ ծրագրով եք պատրաստվում հանդես գալ Երեւանում։ Ի՞նչ է հնչելու, և կլինե՞ն, արդյոք, պրեմիերաներ։ Այս անգամ մենք ներկայացնում ենք միանգամից երկու «Cinema Medley» շոուներ, որոնք ներառում են ավելի քան 30 ֆիլմերի երաժշտություն՝ «Հարի Փոթեր», «Ինտերսթելեր», «Կարիբյան ծովի ծովահենները», իհարկե, դրանք մեր նվագացանկի դասականներն են համարվում, բայց «Ավատար», «Օպենհայմեր», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդրեքերը հանդիսատեսի համար նորություն կլինեն։

  • Կիսվել: