կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ն ընդունել Է Գազայի հատվածում հրադադարի առաջարկը

ՀԱՄԱՍ-ն ընդունել Է Գազայի հատվածում հրադադարի առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության առաջնորդ Իսմայիլ Հանիան Քաթարից և Եգիպտոսից միջնորդներին հայտնել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկն ընդունելու մասին, հաղորդում Է Ալ Jazeera հեռուստաալիքը, փոխանցում է rbc.ru-ն:

Պաղեստինյան կողմը հույս ունի, որ այդ քայլը կօգնի կանխել Ռաֆայում Իսրայելի հնարավոր հարձակումը, հաղորդում Է հեռուստաալիքը:

Ավելի վաղ իսրայելցի պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել Եգիպտոսի ՛՛մեղմացված՛՛ առաջարկին, որն անընդունելի է Իսրայելի համար: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ առաջարկը պարունակում է հակամարտության ՛՛հեռուն գնացող՛՛ արդյունքներ, որոնց Թել Ավիվը չի աջակցի:

ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՛՛գնդակն այժմ Իսրայելի կողմից է՛՛: Իսրայելի կառավարությունը դեռ չի արձագանքել պաղեստինյան խմբավորման որոշմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: