կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահին

Իսրայելի բանակն այսօր ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավին՝ Ռաֆահի արևելյան հատվածին։ Այս մասին հայտնել են պաղեստինյան անվտանգության ուժերի աղբյուրներն ու ականատեսները, տեղեկացնում է Xinhua-ն:

Նշվում է, որ իսրայելական ավիահարվածների արդյունքում Գազայի օդանավակայանի մերձակայքում և Ռաֆահից արևելք՝ Ալ-Սալամ շրջանի ծայրամասերում հրդեհի օջախներ են առաջացել: Հարձակման հետևանքով հզոր պայթյուններ են եղել, որոնք զգալի վնասներ են հասցրել մոտակա շենքերին:

Նախքան հարձակումը սկսելն իսրայելական բանակը կոչ էր արել պաղեստինցի խաղաղ բնակիչներին ժամանակավորապես տարհանելու Ռաֆահից։

  • Կիսվել: