կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրապարակված քարտեզներում չի ներկայացվում հանձնվող տարածքների իրական չափը. «Բացում» նախաձեռնություն

Հրապարակված քարտեզներում չի ներկայացվում հանձնվող տարածքների իրական չափը. «Բացում» նախաձեռնություն

«ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վարչակազմը գործընթացը ԹԱՓԱՆՑԻԿ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ՝ առաջացնելով իր քաղաքացիների մոտ անհանգստություն և վախ։

- Մարտից սկսած վարչակազմը սկսեց հերքել գազամուղի առկայությունը, ապա սկսեց խոսել Ադրբեջանից գազ գնելու մասին։ Այլընտքանային ճանապարհների կառուցումը ներկայացվում է որպես խնդրի միակ լուծում։ Հրապարակված քարտեզներում չի ներկայացվում հանձնվող տարածքների իրական չափը:

- Ոսկեպար-Բաղանիս կարճ միջպետական ճանապարհը, ինչպես նաև որոշ հարակից տարածքներ մեկ շաբաթից ավել է հսկվում են ուժայինների կողմից՝ ներառյալ Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքը։

- Վերջին օրերին Սարիգյուղից Բաղանիս հատվածում մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված էր, անձնագրային ռեժիմ էր գործում և մուտքը Կիրանց բաց էր միայն Կիրանցի գրանցում ունեցողների համար։

- Վերջին 2 շաբաթվա ընթացքում խախտվեցին մարդկանց տարբեր իրավունքներ, երեխաների իրավունքներ, ազատ խոսքի իրավունք՝ մեզ զրկեցին կարծիքի արտահայտման իրավունքից և բերման ենթարկեցին, սակայն դրանք չստացան համապատասխան հնչեղություն և արձագանք իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների կողմից։ Ավելին, առերևույթ նույնատիպ հանձանք արած որոշ անձինք կալանավորվեցին, իսկ այլոք (հրահրողները, ավելի մեղավորները) մնացին ազատության մեջ։

- Երեք օր է ԲԱՑ Է Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ (որի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու մասին գրել էին բոլորը), բայց լուրերով այդպես չի ներկայացվում և շատերը շարունակում են շրջանցել Տավուշի մարզը՝ ազդելով մարզի տնտեսության վրա»։

  • Կիսվել: