կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ «Մայր Հայաստան»

Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ «Մայր Հայաստան»

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ։

««Մայր Հայաստանն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»։ «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցեց անտանգության կարգախոսներով, և ընտրություններից հետո տեղի ունեցածը հաստատեց մեր պնդումները, որ այս իշխանությունները տանում են նոր զոհերի, նոր կորուստների, նոր նվաստացումների»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։

Նա կոչ է արել տեր կանգնել երկրի ճակատագրին՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում լռությունը համարվելու է օրվա իշխանությունների վարվող քաղաքականությանը համերաշխություն։

  • Կիսվել: