չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի

Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի: 
 
Զավթված հողակտորների մի մասը վերադարձվել է համայնքին, որոշ հողակտորների ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի: 
 
Այն կլինի հինգերորդ քաղաքային ուրբան-անտառը և իր մակերեսով ամենամեծը: Հանգստի գոտին կունենա հեծանվաուղի, մարզական հատված, արհեստական լճակ, ամֆիթատրոն, էկո սրճարան:

  • Կիսվել: