ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Միքայելյան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի՝ ծանր վիճակում

«Միքայելյան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի՝ ծանր վիճակում

Այս պահին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում: Դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր... այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը․

<<Այս պահին իմունիզացիայի 2 տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:
Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին>>։

  • Կիսվել: