շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիան և Իրաքը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիան և Իրաքը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։ Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա «Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը», որի ընթացքում նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր, գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ բնույթի հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։

Նշենք, որ Իրաքի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է 20 մլրդ դոլար և կողմերը նպատակադրված են այն հասցնել 30 մլդ դոլարի։

  • Կիսվել: