չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները

Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։

Ինչպես տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։

«Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։ Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանաn նաեւ նոր ու ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը նախկին դիահերձարանի շենքի տարածքում։ Նոր ԲԿ շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Այսօրվա դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 20 տոկոսը»,-ասաց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

  • Կիսվել: