կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». «Զինվորի տան» զինվորներն առաջին բառերն են ասում

«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». «Զինվորի տան» զինվորներն առաջին բառերն են ասում

«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». Զինվորի տան աշխատակիցներն անմիջապես մեկը մյուսին հայտնում են ուրախ լուրը, երբ ծանր գանգուղեղային վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը կամ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում՝ լավ եմ:

Գանգուղեղային վնասվածքներով տղաներից ոմանք կլման դժվարություններ են ունենում, մյուսները՝ արտասանության հետ կապված, երրորդը գուցե դժվարանա տվյալ պահին անհրաժեշտ բառը հիշել: Զինվորի տան լոգոպեդ Անի Մանուկյանը մեծ համբերությամբ ու հոգատարությամբ զինվորներին օգնում է գտնել մոռացված խոսքերը, արտաբերել ամենասիրած արտահայտությունները: Կարևորը, որ ի վերջո, նրանք կարողանան խոսքով արտահայտել այն, ինչ իրենց մտքում ու սրտում է

 

  • Կիսվել: