երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի  17-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:  Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի  մարզի բնակիչ, 36-ամյա Առաքել Պետրոսյանը իր վարած Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պետրոսյանն ու ուղևոր, Վերիշեն գյուղի  գյուղի բնակիչ, 26-ամյա Հունան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:  

Ֆոտոլրագրողը հայտնում է,  որ ավտոմեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ  և այն մեծ դժվարությամբ են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ,  քաղաքացիների օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից:

  • Կիսվել: