շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)

Կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում:

Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: Շնորհավորանքներից զատ` նախարարության մի խումբ աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արժանացել են նաև պատվոգրերի, ստացել մեդալներ, առաջին սպայական կոչում և հուշանվերներ:

 

  • Կիսվել: