շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել, գրում է aliq.ge-ն:

Սաբերիո գյուղի տներից մեկում հունվարի 5-ին բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։

Վրաստանի տարածքում հունվարի 9-ին պետական կառույցներից կիջեցվեն պետական ​​դրոշները։

Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել։

  • Կիսվել: