ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կատարվել է մեր բոլորիս մեծ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին. Բաքոյան

Կատարվել է մեր բոլորիս մեծ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին. Բաքոյան

Այսօր` սեպտեմբերի 29-ին, Արմավիրի մարզի Ակնալիճի եզդիական սրբավայրում աննկարագրելի գեղեցիկ միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էր Միրերի ընտանիքից Միր Ըսմատ Թահսին բեգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

՛՛Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի ամենատարբեր եզդիական համայնքներից Հայաստան ժամանած եզդի հոգևորականներ, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգևորականներ ու պետական այրեր։

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կատարվել է մեր բոլորիս մեծ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին:

Տարիների ընթացքում սուրբ «Զիարատա Եզդիան» իրապես դարձել է բոլորիս համար սիրելի ուխտատեղի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: