ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

Մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Մթության և դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

 

Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են մարտի 13-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 16 հրշեջ-փրկարար և «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Կապանի մասնաճյուղի 15 աշխատակից։

  • Կիսվել: