Ուրանի հարստացումն Իրանի ազգային ազգային հպարտությունն է և անպայման շարունակվելու է. ԻԻՀ ԱԳ նախարար
Ամերիկյան CBS գործակալության հետ հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ ուրանի հարստացումը, չնայած պատճառված վնասին, Իրանի համար մնում է «ազգային հպարտության և պատվի հարց» և անկասկած շարունակվելու է, գրում է parstoday.ir-ը:
Նշելով, որ մինչ այժմ «ոչ ոք ճշգրիտ տեղեկություններ չունի Ֆորդոյի միջուկային օբյեկտի ոչնչացման տեխնիկական մանրամասների մասին», Արաղչին հայտարարել է. «Որքան ետղյակ եմ, վնասը շատ լուրջ և մեծ է եղել։ Ատոմային էներգիայի կազմակերպությունը քննարկում է իրավիճակը, և արդյունքները կներկայացվեն կառավարությանը»։
Պատասխանելով վերակառուցման և տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ հարցերին, Արաղչին ասել է. «Իրանում միջուկային տեխնոլոգիաները տեղական են, այլ ոչ թե ներմուծված, ուստի ռմբակոծությունները չեն կարող ոչնչացնել այդ արդյունաբերությունը։ Մենք կարող ենք փոխհատուցել վնասը, քանի որ մեր գիտնականները տիրապետում են այդ տեխնոլոգիային»։
Հարստացումը կարմիր գիծ է, որը քննարկման առարկա չէ
Նշելով, որ ուրանի հասրտացման ծրագրի պատճառով Իրանը ենթարկվել է պատժամիջոցների, հարձակման, երկրում կազմակերպվել են սպանություններ ու դիվերսիաներ, Արաղչին հավելել է. «Մենք 12 օր պատերազմեցինք այդ պատճառով։ Ուստի ոչ մեկը չի կարող դադարեցնել այս ոլորտի աշխատանքը։ Սա ազգային հպարտության և պատվի հարց է»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ անկախ իրադարձություններից, Իրանի միջուկային ծրագիրը մնում է խաղաղ, իսկ «միջուկային զենքը տեղ չունի երկրի անվտանգության դոկտրինում և արգելված է հեղափոխության առաջնորդի ֆեթվայով»։
Անդրադառնալով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Մենք մեկ անգամ համաձայնագիր կնքեցինք և պահպանեցինք այն, բայց մյուս կողմն այն խախտեց։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք շարունակել մեր խաղաղ և թափանցիկ ծրագիրը»։
Արաղչին հույս է հայտնել, որ Արևմուտքը կհասկանա, որ Իրանը չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իր իրավունքներից։