ՄԱԿ-ն «անընդունելի» է համարում Իրանի՝ ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցումը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի համագործակցության կասեցումը ակնհայտորեն մտահոգության առարկա է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ծանոթացել ենք պաշտոնական որոշմանը, որն, անշուշտ, մտահոգության տեղիք է տալիս։ Կարծում եմ՝ գլխավոր քարտուղարը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված ԱԷՄԳ-ի հետ համագործակցելու և, անկեղծ ասած, բոլոր երկրներին միջուկային հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետ սերտորեն համագործակցելու կոչերում»:
Դյուժարիկը հավելել է. «Մենք կօգտագործենք «անընդունելի» բառը, քանի որ Իրանը որոշել է դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ այն ժամանակ, երբ հնարավորություն ունի փոխել ուղղությունը և ընտրել խաղաղության ու բարգավաճման ուղին»:
Նշենք, որ ԱՄՆ-ն ևս այսօր հանդես է եկել նման հայտարարությամբ, մասնավորապես՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսն անընդունելի է համարել Իրանի համագործակցության կասեցումը ՄԱԳԱՏԷ-ի հետ և հորդորել է անհապաղ վերականգնել այն: