հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հովհաննես Բաչկովի մենամարտը Ստամբուլում՝ ուղիղ

Հովհաննես Բաչկովի մենամարտը Ստամբուլում՝ ուղիղ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում մենամարտ է անցկացնում հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ, գրում է sport.news.am-ը:

Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։

Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթել էր վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։

  • Կիսվել: