Համատեղ ուժերով մենք կարող ենք արդյունք ունենալ. Դավիթ Համբարձումյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին
Մասիս համայնքի ղեկավար, իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ես կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ՝ համատեղ ուժերով մենք կարող ենք արդյունք ունենալ։ Սամվել Կարապետյանը քաղաքական քինախնդրության, բռնաճնշումների, հետապնդումների զոհ է։ Այս ակնհայտ անարդարություններն ու անբարոյականությունները չպետք է տեղ ունենան մեր երկրում։ Հայաստանում արդարությունը պետք է վերականգնվի։
Ուստի կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր սրտացավ են և ովքեր պատրաստ են պայքարել Հայաստանի ապագայի համար հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին գալ Մաշտոցի պողոտա և իրենց ներկայությամբ նոր թափ հաղորդել արդարության համար ընթացող պայքարին»։