ՌԴ իրավապահների կողմից ութ տարի հետախուզվողը հայտնաբերվել է
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդու, որը 2017 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ տնային կալանք։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: