հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ հատուկ բանագնացի առաջարկին

Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ հատուկ բանագնացի առաջարկին

Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ներկայացրած հրադադարի առաջարկին, տեղեկացնում է NBC News-ը։

Նշվում է, որ նախօերին Թրամփը հայտարարել էր, որ երկիրը «համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ պայմաններին», հաղորդում է 

Էստոնիա կատարած պետական ​​այցի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, մասնավորապես, ասել է. «Մենք լուրջ ենք տրամադրված պատանդների և հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում: Մենք համաձայնեցինք հատուկ բանագնաց Ուիթքոֆի առաջարկների հետ»։

Սաարը չի ճշտել առաջարկի մանրամասները, սակայն հավելել է, որ «իրենց նպատակն է հնարավորինս շուտ սկսել անուղղակի բանակցությունները»։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ իր ներկայացուցիչները «երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ՝ Գազայի հարցով»: Այդ ընթացքում նրանք «համաձայնեցրել են 60-օրյա հրադադարն ավարտելու համար անհրաժեշտ պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ-ը կաշխատի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար»։

  • Կիսվել: