Չունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
Չունեմ դիտարկում: Հավաքը պետք է ինքն իր մասին ասի, և կարծում եմ՝ հավաքն ասում է ինքն իր մասին: Ավելացնելու բան չունեմ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման և միասնական հայտարարություն տարածելու հարցին:
Հիշեցնենք՝ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո հանդիպում են ունեցել և միասնական հայտարարություն տարածել։



