Հայրապետյանը ՀԽ անդամներին ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումները
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի նախագահ Արայիկ Խզմալյանի հրավերով այսօր Մատենադարանում մասնակցել է ՀԽ հերթական նիստին։
«Խորհրդի անդամներին ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, արդեն իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Խոսել ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների, միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցության, ինչպես նաև մեր տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացման ուղիների մասին։ Հանրային խորհրդի անդամների դիտարկումներն ու առաջարկները չափազանց կարևոր և օգտակար եմ համարում, հույս ունեմ, որ այսօրինակ հանդիպումները շարունակական կլինեն»,- գրել է նա։